Հոդված 3
Հոդված 3
Այն անվավոր փոխադրամիջոցները, սարքավորումներն ու մասերը, որոնց համար որևէ Պայմանավորվող կողմ տրամադրել է տեսակի հաստատումներ` սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան, և որոնք արտադրվել են կա՜մ այն Պայմանավորվող կողմի տարածքում, որը կիրառում է տվյալ Կանոնակարգը, կա՜մ որևէ այլ երկրում, որը նշվում է տվյալ անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի տեսակները պատշաճ կերպով հաստատած Պայմանավորվող կողմի կողմից, համարվում են բոլոր այն Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխանող, որոնք կիրառում են տվյալ Կանոնակարգը տեսակի հաստատման միջոցով: