Հոդված 4
Հոդված 4
Եթե Կանոնակարգը տեսակի հաստատման միջոցով կիրառող որևէ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայտնաբերում են, որ որոշ անվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ կամ մասեր, որոնք կրում են հաստատման նշաններ, և որոնք տվյալ Կանոնակարգի ներքո տրամադրվել են Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից, չեն համապատասխանում հաստատված տեսակներին, ապա նրանք տեղեկացնում են այդ մասին հաստատումը տրամադրած Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին: Այդ Պայմանավորվող կողմը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այդ արտադրողների ապրանքները հաստատված տեսակներին համապատասխանեցնելու նպատակով, և տեղեկացնում է տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող մյուս Պայմանավորվող կողմերին իր ձեռնարկած քայլերի մասին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներառել հաստատման հետ վերցնելը: Եթե առկա է ճանապարհային երթևեկության անվտանգությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգ, հաստատումը տրամադրած Պայմանավորվող կողմը հաստատված տեսակին (տեսակներին) անհամապատասխանության մասին տեղեկություն ստանալուց հետո տեղեկացնում է մյուս բոլոր Պայմանավորվող կողմերին իրավիճակի մասին: Պայմանավորվող կողմերը կարող են արգելել այդպիսի անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի վաճառքն ու օգտագործումը իրենց տարածքում: