Հոդված 5
Հոդված 5
Տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգերը կիրառող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններն ամեն ամիս մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին ուղարկում են այն անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների կամ մասերի ցանկը, որոնց հաստատումը մերժվել է, կամ որոնց հաստատումը հետ է վերցվել այդ ամսվա ընթացքում: Բացի այդ` տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող այլ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնից դիմում ստանալուց հետո Պայմանավորվող կողմն անմիջապես տվյալ իրավասու մարմնին ուղարկում է համապատասխան այն բոլոր տեղեկությունների պատճենները, որոնց հիման վրա որոշում է կայացրել տրամադրել, մերժել է տրամադրել կամ հետ է վերցրել անվավոր փոխադրամիջոցի, սարքավորումների կամ մասերի հաստատումը այդ Կանոնակարգի ներքո: