Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր կարող են դառնալ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ երկրները, Հանձնաժողովի իրավասությունների շրջանակի 8-րդ պարբերության համապատասխան` խորհրդատվական կարգավիճակով Հանձնաժողովում ներգրավված երկրները և Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների կողմից ստեղծված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները, որոնց անդամ պետությունները փոխանցել են սույն Համաձայնագրի ներքո գտնվող ոլորտների նկատմամբ իրավասությունները, ներառյալ անդամ պետությունների համար պարտադիր ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասությունը:

1-ին հոդվածի 2-րդ պարբերության և 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քվեների քանակը որոշելու նպատակով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները քվեարկում են Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար քվեներով:

2. Սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր կարող են դառնալ Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրները, որոնք, Հանձնաժողովի իրավասությունների շրջանակի 11-րդ պարբերությանը համապատասխան, կարող են մասնակցել Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի որոշակի աշխատանքներին, և այդ երկրների տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները, որոնց անդամ պետությունները փոխանցել են սույն Համաձայնագրի ներքո գտնվող ոլորտների նկատմամբ իրավասությունները` ներառյալ անդամ պետությունների համար պարտադիր ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասությունը:

1-ին հոդվածի 2-րդ պարբերության և 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քվեների քանակը որոշելու նպատակով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները քվեարկում են Միավորված ազգերի կազմակերպության անդամ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար քվեներով:

3. Փոփոխված Համաձայնագրին նոր Պայմանավորվող կողմերի միանալը, որոնք 1958 թվականի Համաձայնագրի Կողմեր չեն, կատարվում է Գլխավոր քարտուղարին համապատասխան փաստաթուղթ ի պահ հանձնելով, փոփոխված Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։