Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի 6-րդ hոդվածում սահմանված որևէ նոր Պայմանավորվող կողմ կարող է միանալու ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է բոլոր այն տարածքների կամ դրանցից որևէ մեկի վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Համաձայնագիրը տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո 60-րդ օրը:
2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված որևէ նոր Պայմանավորվող կողմ, որը հայտարարություն է արել` սույն հոդված 1-ին պարբերության համաձայն տարածելով սույն Համաձայնագրի գործողությունն այն տարածքի վրա, որի արտաքին հարաբերությունների համար այդ Պայմանավորվող կողմը պատասխանատու է, կարող է առանձին այդ տարածքի նկատմամբ չեղյալ հայտարարել Համաձայնագիրը` 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: