Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումը ստացվելու օրվանից 30 (երեսուն) օր հետո:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նշված ծանուցումը մյուս Կողմից ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո:

Կատարված է Երևան քաղաքում, 2017 թվականի օգոստոսի 30-ին երկու բնօրինակով` բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն, հայերեն և անգլերեն լեզուներով. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տեքստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։