Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կողմերից մեկի պետության՝ դիվանագիտական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիները, որոնք գործուղվել են մյուս Կողմի պետության տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող՝ դիվանագիտական վավեր անձնագրեր ունեցող իրենց ընտանիքների անդամները կարող են իրենց պաշտոնավարման ամբողջ ընթացքում մյուս Կողմի պետության տարածք մուտք գործել, տարանցմամբ անցնել և մեկնել այնտեղից առանց մուտքի արտոնագրի:

Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց նշանակման և մուտք գործելու ամսաթվի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։