Հոդված 6
Հոդված 6
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ մերժելու իր պետության տարածք մյուս Կողմի պետության՝ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված այն քաղաքացիների մուտքը, կրճատելու կամ արգելելու կեցությունը, որոնք անցանկալի անձ (Persona non grata) են համարվում՝ առանց բացատրելու այդ գործողությունների պատճառը:
Ցանկացած ժամանակ յուրաքանչյուր Կողմ ընդունում է իր պետության քաղաքացիներին ովքեր լքել են մյուս Կողմի պետության տարածքը սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
Անվտանգության, հասարակական կարգի և հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝ յուրաքանչյուր Կողմ նախապես՝ առնվազն 30 (երեսուն) օր առաջ, կարող է, մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով, մասնակիորեն կամ ամբողջությամբ կասեցնել, ինչպես նաև վերսկսել սույն Համաձայնագրի գործողությունը: