Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 11. ՀԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴԻՐը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՀԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴԻՐը

1. Հիմնադիրը`

ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը.

բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ը) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական կամ համայնքային սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.

ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները.

ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

(11-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-48-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։