Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, համայնքի անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:
4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)
(3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)