Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-27-ից մինչև 2008-06-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 9. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

գործել է մինչև 2008-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 9. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:

3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա:

6. Հիմնադրի որոշմամբ հիմնարկի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։