Հոդված 7. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 7. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:
2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ: (նախադասությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)
3. Հիմնարկը օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:
Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
(7-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.05.14 ՀՕ-42-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)