Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ», «ժէ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերով.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ», «ժէ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերով.
«ժզ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցումը, բացառությամբ արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների հետ կապված՝ հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայության,
ժէ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված ոչ հիմնական ծառայությունների մատուցումը, բացառությամբ ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցման, ինչպես նաև կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ ընկերություններին խորհրդատվության տրամադրման ծառայությունների,
ժը. կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման (միայն գործարքների համար գանձվող միջնորդավճարների մասով), ինչպես նաև կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) ծառայությունների մատուցումը,
ժթ. կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի պահառության, արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման, քլիրինգի և վերջնահաշվարկի հետ կապված ծառայությունների, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով կենտրոնական դեպոզիտարիային թույլատրված այլ ծառայությունների (բացառությամբ խորհրդատվական ծառայությունների) մատուցումը, ներառյալ՝ արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամի կողմից այդ ծառայությունների միջնորդավորման ծառայությունների մատուցումը,
ի. շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը։»։