Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-03-01-ից մինչև 2025-06-25։Բացել գործող տեքստը

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

գործել է մինչև 2025-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների, ինչպես նաև նշյալ բաժնետոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտների, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.

3) ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։