Գլուխ 3 · ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Միությունը
Հոդված 23. Միությունը
Միությունը ոռոգման համակարգը շահագործելու նպատակով Ընկերությունների կամավոր միավորում է, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է և գործում է Ընկերությունների կողմից իրեն տրված լիազորությունների սահմաններում:
Միության անդամ Ընկերությունը պահպանում է իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:
Միությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:
Միության անդամները Միության պարտավորությունների համար կրում են սուբսիդիար պատասխանատվություն` Միության հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների չափով: