Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-09-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Միության հիմնադրումը

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Միության հիմնադրումը

Հիմնական ջրատարի կամ նույն ջրավազանի ոռոգման տարածքում գտնվող բոլոր Ընկերություններն իրավունք ունեն դառնալ Միության անդամ:

Միությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով, եթե նախաձեռնող Ընկերությունների կողմից սպասարկվող տարածքի չափը գերազանցում է ապագա Միության սպասարկման տարածքի երկու երրորդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և հիմնադիր փաստաթղթով սահմանված կարգով: Միությունը հիմնադրելու նպատակով Ընկերություններն ստեղծում են հիմնադիր վարչական խորհուրդ, որի նիստին մասնակցելու համար յուրաքանչյուր Ընկերություն լիազորում է երկու ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով:

Հիմնադիր վարչական խորհուրդն առաջին նիստում ընտրում է հիմնադիր վարչական խորհրդի նախագահ և կազմում է աշխատանքային կանոնակարգ: Հիմնադիր վարչական խորհուրդը կազմում է Միության կանոնադրության նախագիծը, ինչպես նաև կանոնադրության անբաժանելի մասը կազմող հավելվածները` Միության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, սպասարկման տարածքի չափերի և տեղադրության նկարագրությունը:

Հիմնադիր վարչական խորհուրդը Միության կանոնադրության նախագիծը` հավելվածներով, ներկայացնում է Կանոնակարգող խորհուրդ սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր` եզրակացություն ստանալու նպատակով:

Միության պետական գրանցման համար անհրաժեշտ է Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։