Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 34. Ընկերության և Միության հաշիվների ստուգումը (աուդիտը) և տարեկան հաշվետվությունները
Հոդված 34. Ընկերության և Միության հաշիվների ստուգումը (աուդիտը) և տարեկան հաշվետվությունները
1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և ներկայացնում է տարեկան հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություններ:
2. Տարեկան հաշվապահական հաշվեկշիռը պետք է հաստատի`
ա) Ընկերության դեպքում` Ժողովը.
բ) Միության դեպքում` վարչական խորհուրդը:
3. Ընկերությունը և Միությունը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, ըստ Կանոնակարգող խորհրդի սահմանած ձևի կազմել տարեկան հաշվետվություն:
4. Կանոնակարգող խորհուրդը կարող է ուսումնասիրել Ընկերության հաշվապահական փաստաթղթերը (ներառյալ` տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունները):