Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2019-12-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 34. Ընկերության և Միության հաշիվների ստուգումը (աուդիտը) և տարեկան հաշվետվությունները

գործել է մինչև 2019-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 34. Ընկերության և Միության հաշիվների ստուգումը (աուդիտը) և տարեկան հաշվետվությունները

1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և ներկայացնում է տարեկան հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություններ:

2. Տարեկան հաշվապահական հաշվեկշիռը պետք է հաստատի`

ա) Ընկերության դեպքում` Ժողովը.

բ) Միության դեպքում` վարչական խորհուրդը:

3. Ընկերությունը և Միությունը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, ըստ Կանոնակարգող խորհրդի սահմանած ձևի կազմել իրենց գործունեության մասին տարեկան հաշվետվություն:

4. Կանոնակարգող խորհուրդը կարող է ուսումնասիրել Ընկերության հաշվապահական փաստաթղթերը (ներառյալ` տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունները):

(34-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։