Հոդված 1
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) անվանման մեջ «միասնական» բառը փոխարինել «ընդհանուր» բառով,
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա (այսուհետ՝ Պայմանագիր), համաձայնեցին հետևյալի մասին.».
3) տեքստում համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով.
4) 1-ին հոդվածի 1-ին կետում «Մրցակցության մասին համաձայնագրի» բառերը փոխարինել «Պայմանագրի» բառով.
5) 2-րդ հոդվածում՝
երրորդ պարբերության մեջ «որոնք պաշտպանվում են» բառերը փոխարինել «որոնց հասանելիությունը սահմանափակված է Կողմերի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան» բառերով.
ութերորդ պարբերության մեջ «Մրցակցության մասին համաձայնագրով և Հանձնաժողովի մասին պայմանագրով» բառերը փոխարինել «Պայմանագրով» բառով.
6) 3-րդ հոդվածում՝
1-ին կետի առաջին պարբերության մեջ «միասնական» բառը փոխարինել «ընդհանուր» բառով, «Մրցակցության մասին համաձայնագրի (այսուհետ՝ մրցակցության կանոններ) IV բաժնին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչներին» բառերը փոխարինել «Պայմանագրի XVIII բաժնին (այսուհետ՝ մրցակցության կանոններ) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչներին» բառերով.
3-րդ կետում՝
«սահմանափակ տարածման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «(գաղտնի և ծառայողական օգտագործման)» բառերով.
«Հանձնաժողովի մասին պայմանագրին համապատասխան» բառերը հանել.
5-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ «Մրցակցության մասին համաձայնագրին» բառերը փոխարինել «Պայմանագրին» բառով.
երրորդ պարբերության մեջ՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
7) 4-րդ հոդվածում՝
1-ին կետի 2-րդ ենթակետում «աշխատակիցները» բառը փոխարինել «պաշտոնատար անձինք և աշխատակիցները» բառերով.
2-րդ կետում և 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «աշխատակիցները» բառը փոխարինել «պաշտոնատար անձինք և աշխատակիցները» բառերով.
8) 6-րդ հոդվածում՝
1-ին կետում «աշխատակիցներին» բառը փոխարինել «պաշտոնատար անձանց և աշխատակիցներին» բառերով, «Հանձնաժողովի մասին պայմանագրին» բառերը փոխարինել «Պայմանագրին» բառով.
2-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ «Հանձնաժողովի մասին պայմանագրով» բառերը փոխարինել «Պայմանագրով» բառով.
երրորդ պարբերության մեջ «աշխատակցին» բառը փոխարինել «պաշտոնատար անձին և աշխատակցին» բառերով.
3-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «և Հանձնաժողովի աշխատակիցները» բառերը փոխարինել «, պաշտոնատար անձինք և աշխատակիցները» բառերով.
երրորդ և չորրորդ պարբերություններում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
4-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]. երկրորդ պարբերության մեջ «Կողմերի պետություններում» բառերը փոխարինել «անդամ պետություններում» բառերով.
9) 7-րդ հոդվածում՝
1-ին կետում «օրենսդրությանը» բառը փոխարինել «նորմատիվ իրավական ակտերին» բառերով.
2-րդ կետում «Մրցակցության մասին համաձայնագրին» բառերը փոխարինել «Պայմանագրին» բառով.
10) 8-րդ հոդվածում՝
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Անդամ պետությունների միջև ծագող՝ սույն համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրին համապատասխան:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։».
11) երկրորդ պարբերության եզրափակիչ մասում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]: