ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 143 քաղ. Մոսկվա
ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 72 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Բայտերեկով Տաալայ Ալիմբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Եվտուշենկո Սերգեյ Նիկոլայի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի դեպարտամենտի ռեֆերենտ
Կաչանով Օլեգ Յուրիի` Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման նախագծերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Գոլոբուրդա Դմիտրի Վասիլիի` Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության` կապի, տեղեկատվայնացման և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում պետական վերահսկողության կոմիտեի նախագահի պաշտոնակատար
Փաշայան Միքայել Մուշեղի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Յարոշենկո Վիտալի Վլադիմիրի Ղազախստանի Հանրապետության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կապի դեպարտամենտի տնօրեն
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ա. Սագիմբաևին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան