Գլուխ 5 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 38. Կենսաթոշակների նշանակման համար դիմելու կարգը
Հոդված 38. Կենսաթոշակների նշանակման համար դիմելու կարգը
Կենսաթոշակները նշանակում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակներ նշանակող մարմինները` քաղաքացիների գրավոր դիմումների հիման վրա` ըստ նրանց մշտական բնակության վայրի:
Գործատուները, ինչպես նաև համապատասխան պետական մարմինները, պարտավոր են քաղաքացիներին ապահովել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կենսաթոշակ նշանակող մարմիններն իրավունք ունեն գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ստուգել դրանց հավաստիությունը: