Գլուխ 6 · ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 53. Պատասխանատվությունը կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար
Հոդված 53. Պատասխանատվությունը կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար
Գործատուները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար:
Փաստաթղթերում նշված ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա կենսաթոշակի վճարման դեպքում մեղավոր անձը փոխհատուցում է պատճառած վնասը: