Հոդված 24. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքը
Հոդված 24. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքը
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները`
ա) 18 տարին չլրացած երեխաները, հաշմանդամ ճանաչված երեխաները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում, եղբայրները, քույրերը և թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
բ) կերակրողի մահվան պահին կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.
գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրները կամ քույրերը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նրանք զբաղված են մահացած կերակրողի 8 տարին չլրացած երեխաների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով և չեն աշխատում.
դ) պապը և տատը, եթե չեն աշխատում և չունեն աշխատունակ զավակներ:
Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված կամ մեռած հայտարարված անձանց ընտանիքների վրա: