Գլուխ 5 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 40. Կենսաթոշակի նշանակման ժամկետները
Հոդված 40. Կենսաթոշակի նշանակման ժամկետները
Կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից, եթե առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Փաստաթղթերի փոստով առաքման դեպքում դիմելու օրը համարվում է դրանց ուղարկման օրը:
Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքացուն հայտնվում է այդ մասին: Դրանք եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: