Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 18. Հաշմանդամության խմբերի, պատճառների և առաջացման ժամանակի որոշումը
Հոդված 18. Հաշմանդամության խմբերի, պատճառների և առաջացման ժամանակի որոշումը
Հաշմանդամության խմբերը, պատճառները, իսկ անհրաժեշտության դեպքում հաշմանդամության առաջացման ժամանակը սահմանում են բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ), որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:
Հաշմանդամության խումբը սահմանվում է 16 տարեկանից:
(18-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-94)