ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-201 օրենքի մաս կազմող` «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» թիվ 1 ցանկի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկից հանել հետևյալ տողը`
«214. 60001 «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ քաղ. Երևան, Արին
Բերդի 3-րդ նրբ. մասնավորեցնել
առանձին օրենքով»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. հունվարի 17
Երևան
ՀՕ-27-Ն