Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 219.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 152.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 152.1-րդ հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե իրավախախտումը չի կատարվել համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154.1-րդ, 180-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից՝ համայնքների ղեկավարները:»: