Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենսգիրքը 244.10-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.11-րդ հոդվածով.

«Հոդված 244.11. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 157-157.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինական պետական տեսչության պետը և նրա տեղակալները` 157-157.12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157-157.12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ տուգանք՝ մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։