Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը ներկայացնում է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդող հինգ օրվա դրությամբ:»: