Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28․1․ Լիցենզավորված անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք ներկայացնելը
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխման պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված անձի կողմից նույն մասով սահմանված կարգով հանձնաժողովին տեղեկատվություն (այդ թվում՝ քաղվածք) չտրամադրելն առաջացնում է նախազգուշացում։
3. Հանձնաժողովի կողմից, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացման կիրառման վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից՝ տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը (այդ թվում՝ քաղվածքը) հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև տեղեկատվություն ներկայացնելը, բայց ոչ ավելի, քան լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 20 օրով, որի ընթացքում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է։»։