ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
24 ապրիլի 2017 թվականի թիվ 32 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում Ռուսաստանի Դաշնությունից ընդգրկել՝ «Միավորված տրանսպորտային լոգիստիկ ընկերություն» բաժնետիրական ընկերության նախագահի խորհրդական, Միջազգային համագործակցության հարցերով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կոմիտեի անդամ Լարիսա Պավելի Կորշունովային.
բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Մելիք–Իսրայելյան Սուրեն Սամսոնի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ
Սաղոյան Գևորգ Անատոլիի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ
Դավիդով Ռուսլան Վալենտինի` Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան