Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՅԶ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2020 թվականի N 197-Ա

«ՎԱՅԶ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել անհատ բարերար` ԱՄՆ-ի քաղաքացի Վահան Սիմոնյանի կողմից, աջակցության նպատակով, «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամակարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամի հասցեով ստացված բեռի (սառցարանային սարքավորում հեղուկ ազոտով, բժշկական կենսանյութի պահպանման համար, 1 տեղ, 230 կգ ընդհանուր քաշով, 17,925 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,725 ԱՄՆ-ի դոլար և այլ ծախսերը՝ 589.50 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման հանձնման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 04.05.20 N 241-Ա)

2. «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամակարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամին` նշված բեռի հանձնման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. ապրիլի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։