Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը (սույն հոդվածում այսուհետ՝ հրամանագրի նախագիծ) կամ իր առարկություններով այն վերադարձնում Վարչապետին:

2. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Վարչապետը Հանրապետության նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում, առարկությանը համապատասխան, խմբագրում է հրամանագրի նախագիծը և ներկայացնում Հանրապետության նախագահին:

4. Եթե Հանրապետության նախագահը սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, ապա հրամանագրի նախագիծն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վարչապետը կազմում է հրամանագրի նախագծի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցում և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ներման խնդրագիր ներկայացրած անձին, նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:

6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրամանագիրը և դրանից արված քաղվածքն ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն: Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը, հրամանագիրը և քաղվածքն ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին:

7. Ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից:

8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքներն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում:

(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 11.05.20 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։