Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելը

1. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո։

Բացառիկ կարող են ճանաչվել առողջական վիճակով պայմանավորված՝ դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ:

Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ նախարարության առաջարկությունն ստանալու պահից երեք օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը վերադարձվում են և ենթակա չեն քննարկման։

(9-րդ հոդվածը լրաց. 11.05.20 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։