ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԳլուխ 4 · ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՆՔ
Հոդված 26. Սահմանափակ մեղսունակությունը
Հոդված 26. Սահմանափակ մեղսունակությունը
1. Մեղսունակ անձը, ով հանցանքը կատարելիս հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող ամբողջությամբ գիտակցել իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը կամ ղեկավարել դա, ենթակա է քրեական պատասխանատվության:
2. Սահմանափակ մեղսունակությունը, որպես մեղմացնող հանգամանք, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս և կարող է հիմք դառնալ պատժի հետ միաժամանակ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար: