Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-07-11-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՏԻԺԳլուխ 9 · ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 57. Կալանքը

գործել է մինչև 2020-07-11ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 57. Կալանքը

1. Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով և միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել:

2. Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:

3. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-34-Ն) (57-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։