ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 155. Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը
Հոդված 155. Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը
Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով գործադուլի մասնակցելուն կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: