Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 13. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.

բ) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան.

գ) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմավորումը կամ լուծարումը:

2. Վերլուծական (մանրամասնեցված) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

3. Բոլոր տնտեսական գործառույթների արդյունքները պետք է ժամանակին գրանցվեն հաշվապահական հաշվառման հաշիվներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։