Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ բանկերում և վարկային կազմակերպություններում` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմին) հետ համատեղ:

2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է կազմակերպությունների համար պարտադիր կատարման ենթակա`

ա) հաշվապահական հաշվառման ստանդարտները.

բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլաններն ու դրանց կիրառման մասին հրահանգները.

գ) հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական այլ ակտեր:

(4-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-365-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։