Հոդված 17. Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը
Հոդված 17. Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը
1. Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունն անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում:
2. Գույքագրման անցկացումը պարտադիր է հետևյալ դեպքերում`
ա) տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ.
բ) կազմակերպության վերակազմավորման և լուծարման.
գ) տարերային աղետների, հրդեհների և այլ պատճառների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների.
դ) գույքի հափշտակման, փչացման և կորստի փաստերի բացահայտման.
ե) նյութական պատասխանատու անձի փոփոխման.
զ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:
3. Բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:
4. Գույքագրման արդյունքով բացահայտված ակտիվների և պարտավորությունների փաստացի առկայության և հաշվապահական հաշվառման տվյալների միջև առկա տեղեկությունները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով: