Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-09-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 5. ԳՐԱՎԱՏԱՆ և ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԻՋև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 5. ԳՐԱՎԱՏԱՆ և ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԻՋև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրային հիմունքներով:

2. Վարկային պայմանագրերը կնքվում են գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններին համապատասխան:

3. Հայտատուն վարկավորման ընդհանուր պայմանները լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

4. Գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններում կատարվող փոփոխություններն ու լրացումները գրավատունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է գրավատանը:

Եթե լիազոր մարմինն ընդունել է գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա գրավատունը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում գրավատանը տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե գրավատունը վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա վերջինիս որոշումը` գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին.

բ) վարկառուներին կարող են պատճառել վնաս:

6. Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալվում, կարվում և կնքվում է գրավատան կնիքով: Հերթական վարկային պայմանագիրը կնքելիս և համապատասխան քարտը բացելուց անմիջապես հետո գրանցամատյանում նշվում են`

ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

բ) վարկառուի անձնագրային տվյալները.

գ) վարկային պայմանագրի և համապատասխան գրավատոմսի (գրավատոմսերի) համարը (համարները).

դ) վարկի չափը և ժամկետը.

ե) վարկի մարման մասին տեղեկություն.

զ) այլ տեղեկություններ:

7. Վարկային պայմանագրերի գրանցամատյանի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։