Հոդված 14. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների և փաստաթղթային վերահսկողության միջոցով: Լիազոր մարմինը ստուգման արդյունքներով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:
2. Գրավատնային գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված` գրավատների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) վերլուծության միջոցով:
4. Ապօրինի ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում լիազոր մարմինը կարող է գրավատների կազմակերպիչներից պահանջել այլ հաշվետվություններ: