Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգումներ և հեռակա վերահսկողություն իրականացնելու միջոցով:
2. Լիազոր մարմինը վերահսկողության արդյունքներով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են նաև համապատասխան տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(14-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-20-Ն, 08.12.05 ՀՕ-246-Ն)