Հոդված 5. Օրենսգրքի 207-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենսգրքի 207-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «մանկավարժի» բառից հետո լրացնել «կամ որակավորված հոգեբանի» բառերով.
2) 3-րդ մասը «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «և մանկավարժին կամ որակավորված հոգեբանին» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.
«5. Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին կարող է հարցեր տալ հոգեբանը:
6. Անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին հարցերը հոգեբանի կողմից, որպես կանոն, տրվում են հետևյալ դեպքերում.
1) սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
2) ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ գործերով.
3) երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ գործերով.
4) անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու կամ հոգեկան խնդիր ունենալու դեպքում.
5) մինչև 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության դեպքում:
7. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կարող է տեսաձայնագրառվել: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը պարտադիր է:
8. Հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ քննիչը լսում է հարցաքննության մասնակիցների կարծիքները՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննության մասնակիցների կարծիքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Մասնակիցները հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ կարծիք չեն հայտնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:
9. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության վայրի ընտրությունն իրականացվում է՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:»: