Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Անչափահաս տուժողի կամ վկայի մասնակցությամբ առերեսումները՝ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, եթե դա է պահանջում երեխայի լավագույն շահը, իրականացվում են միջնորդավորված՝ տեսաձայնագրառման և տեխնիկական այլ միջոցների օգնությամբ:»: