Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2022-07-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 93.1-ին հոդվածով.

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 93.1-ին հոդվածով.

«Հոդված 93.1. Օրինական ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը

1. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի խնամակալը կամ հոգաբարձուն չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.

2) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ.

3) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.

4) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.

5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

2. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի ծնողը, որդեգրողը չեն կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։