Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը.».

2) 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում են նաև այդ լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները՝ հաշվի առած նաև մինչև լիզինգի առարկան սեփականության իրավունքով լիզինգառուին անցնելը` լիզինգառուի կատարած՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.».

3) 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ. լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը լիզինգառուին, եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 69-71-րդ կետերով.

«69) լիզինգի առարկա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված լիզինգի առարկան.

70) լիզինգի առարկայի սկզբնական արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի ստացման փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում` չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար` դրամական արտահայտությամբ.

71) լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում` մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։