Հոդված 7. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 19-րդ մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 7. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 19-րդ մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները:»: