Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝
Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված» բառերը փոխարինել «լիզինգով (տարատեսակներով) ստացված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին)» բառերով.
2) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում սեփականության իրավունքով անցած այդ ակտիվի ամորտիզացիոն ժամկետի հաշվարկելու նպատակով ամորտիզացիոն ժամկետի սկիզբ է համարվում այդ հարկ վճարողի մոտ լիզինգի առարկայի ամորտիզացիայի հաշվարկման առաջին օրը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ծախս է ճանաչվում լիզինգի պայմանագրով նախատեսված՝ լիզինգի առարկայի գծով այդ հաշվետու ժամանակաշրջանում որպես եկամուտ ճանաչված գումարի ու լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի հարաբերության և լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեքի արտադրյալը:»: