Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը` տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի` սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնելու պահը` լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
Լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված` մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին` մինչև այդ պահն ստացված՝ լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:»: